Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն իսպառ բացառելու համար:
«Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք: Աստված զորավիգ համայն հայությանը»,- ասված է Արցախի ԱԺ մամուլի հաղորդագրության մեջ:
«Հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին՝ պետք է կոնկրետ, անհատական հետևանքներ լինեն»- ասաց Փաշինյանը։
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
«Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց Փաշինյանը։
Վահրամ Գրիգորյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2021-ի օգոստոսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: